ՌԴ կառավարության ապարատում յոթ նոր գերատեսչություն կստեղծվի

Ռուսաստանի կառավարության ապարատի կազմում կստեղծվի 7 նոր գերատեսչություն: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է EAdaily լրատվականը:

«Առանձին փաստաթղթով հաստատվել են կառավարության ապարատի կառուցվածքի փոփոխությունները: Դրանում կհայտնվի 7 նոր գերատեսչություն՝ առողջապահություն, արդյունաբերություն, տարածաշրջանային զարգացում, սոցիալական զարգացում, շինարարություն, տրանսպորտ, էներգետիկա», – ասված է հաղորդագրության մեջ:

Համապատասխան որոշումը կայացվել է նախագահի աշխատակազմի աշխատանքը բարելավելու և նախագահի կողմից կայացված որոշումների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն կազմակերպելու համար, նշված է ՌԴ կառավարության կայքում: