Ի՞նչ է ստորագրվելու այսօր, և ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։ Հունվարի 9-ին մտավորականների հանդիպում է եղել, որի ժամանակ ստորագրվել է վարչապետի և իր քաղաքական թիմի հրաժարականի պահանջը, քանի որ նրանց կառավարությունը կործանարար է մեր պետության և մեր գոյության համար։ Շարունակություն լինելո՞ւ է, և մտավորականները խնդրի ի՞նչ լուծում են տեսնում։ Ո՞վ է այսօրվա մտավորականը և ի՞նչ ներուժ ունի մեր իրողությունների վրա ազդելու։

Անդրադարձանք այսօր Մոսկվայում ընթացող եռակողմ հանդիպմանը, որի արդյունքները դեռ անհայտ են, բայց Մանե Գևորգյանը հայտնել է, թե պլանավորած օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ։ Հաղորդման հյուրերը նշեցին, որ նախ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը վստահելի չէ, և այսօր հնարավոր է Հայաստանի համար հերթական խայտառակ փաստաթուղթ ստորագրվի։

Արդյո՞ք այսօր իշխանական օղակներից քարոզվող հայ-թուրքական-ադրբեջանական բարիդրացիական տնտեսական հարաբերությունների ձևավորման օրակարգը վտանգավոր չէ մեր պետության համար և տնտեսական էքսպանսիայի վտանգ չի ներկայացնում։

Գրիգոր Գրիգորյանը խոսեց ընդդիմության բողոքի ակցիաների արդյունավետության մասին՝ նշելով, որ պասիվ քայլերը որոշ հարցեր են ծնում, և միայն կտրուկ քայլերի դեպքում հնարավոր կլինի այս իշխանություններին ճանապարհել։ Դավիթ Խաչատրյանի դիտարկմամբ էլ՝ եթե հնարավորինս շատ մարդ դուրս գա փողոց և կանգնի ընդդիմության կողքին, ապա ի վերջո հնարավոր կլինի իշխանափոխությունը։

Մանրամասները՝ տեսանյութում