2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 2

Սկիզբը` այստեղ 

 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա հակադրությունը կամ արդեն կարելի է ասել նույնիսկ հակամարտությունը գնալով ավելի սուր բնույթ ու տարբեր դրսևորումներ է ստանում:

Պարզապես այդ հակամարտությունը դեռ չի վերածվել մահաբեր զինատեսակների կիրառմամբ պատերազմի, բայց տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական պատերազմը, միով բանիվ, քաղաքական պատերազմը, պատժամիջոցների կիրառումը, քրեական գործերի հարուցումը, դիվանագետների արտաքսումը, հետ կանչումը, Ուկրաինայի Լվով քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը (ՌԴ ԱԳՆ-ն այն որակել է ահաբեկչություն) վերջին շրջանի և ներկայի անժխտելի իրողություններ են: Ինչի՞ն է միտված այս ամենը, ո՞ւր են ուզում հասնել այս ընթացքով Միացյալ Նահանգները ու նրա ետևում կանգնած համաշխարհային ջհուդամասոնական ուժերը…

Օրերս արձագանքելով է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կոչին, որ ռուսական դիվանագետներին վիզաների տրամադրման ձգձգումների և դիվանագիտական գույքի բռնագրավման առնչությամբ ՄԱԿ-ն արբիտրաժային ընթացակարգ սկսի Միացյալ Նահանգների դեմ, ՄԱԿ-ը վերոնշյալ ընթացակարգը սկսելու փոխարեն, ընդամենը կոչ է արել ԱՄՆ-ին չմիջամտել ռուս դիվանագետների աշխատանքին:

Միացյալ Նահանգները չպետք է միջամտի հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի աշխատանքին. Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք հասկացրել ենք, որ ընդունող երկիրը պետք է թույլ տա հավատարմագրված դիվանագետներին կատարել իրենց աշխատանքը»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենից կոշտ կերպով պահանջել է վերադարձնել ԱՄՆ-ում գտնվող Ռուսաստանի դիվանագիտական սեփականությունը (բնակելի համալիրներ)։ Պատկերացնո՞ւմ եք` բանն արդեն հասել է ԱՄՆ-ի կողմից նույնիսկ յուրօրինակ ռեկետի, այն էլ… Ռուսաստանի նկատմամբ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների անվան ներքո: Սա ողջ պատմության ընթացքում թերևս աննախադեպ է:

Իր վերոնշյալ պահանջի չկատարման դեպքում Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, հայելային կերպով կպատասխանի` փակելով ամերիկացիների մուտքը Ռուսաստանում գտնվող և ԱՄՆ-ի դիվանագիտական սեփականությունը հանդիսացող շինություններ: Իրադարձությունների այսպիսի զարգացումը կարող է միայն առավել սրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, եթե, իհարկե, ԱՄՆ-ի նախագահը Պուտինի պահանջից համապատասխան հետևություններ չկատարի:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեկտեմբերի 9-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմավարական ավիացիան ավելացրել է թռիչքների թիվը Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ։ Գերասիմովը նշել է, որ ամերիկացիները, մասնավորապես, մշակում են թևավոր հրթիռների արձակումներ, այլ կերպ ասած, նախապատրաստվում դրան:

Ռուսաստանը չի աջակցում անվտանգության երաշխիքների շուրջ առաջիկա բանակցությունների առնչությամբ ԱՄՆ-ի հայտարարած օրակարգին, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն կխոչընդոտի, այլև պատնեշ կդնի ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնմանը։ Թե ինչպե՞ս, դեռ չի բացահայտվում…

«Մեր ղեկավարությունը բազմիցս ասել է, որ մենք այլևս չենք կարող համակերպվել այն իրավիճակի հետ, որը ձևավորվում է մեր սահմանների անմիջական հարևանությամբ, մենք չենք կարող համակերպվել ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ,- ասել է Սերգեյ Ռյաբկովն «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։- Մենք դա ոչ միայն կանխելու ենք, այլև դրան պատնեշ ենք դնելու»:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքում մտադիր է հասնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության կտրուկ կրճատմանն այն տարածքներում, «որտեղ 1997 թվականից ի վեր, բացասական դինամիկա է նկատվում»։

«Սրանք բոլորը մեր դիրքորոշման անբաժանելի տարրերն են։ Մենք չենք կարող առաջիկա շփումների ընթացքում առանց այդ թեմայի լուրջ, խորը քննարկման»,- հավելել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների մասին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի համաձայնագրերի նախագծերը: Փաստաթղթերում նշված է, որ ԱՄՆ-ը չպետք է ռազմաբազաներ հիմնի նախկին Խորհրդային Միության այն երկրների տարածքում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, և դաշինքը պետք է դադարեցնի ընդլայնումը դեպի արևելք։

ՆԱՏՕ-ն հաստատել է, որ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարել։ Ինչպես ավելի ուշ ասել է Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հունվարի 10-ին, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին։ Սակայն, դիվանագետի խոսքով, վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։

Վերոնշյալ օրերին, դրանից շուտ կամ ուշ բանակցություններն, ի վերջո, տեղի կունենան, սակայն ասպարեզում եղած տեղեկատվության վերլուծությունը բանակցությունների արդյունքների առնչությամբ, ցավոք, լավատեսության հիմք չի տալիս:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան