Իրանի կառավարության նպատակը հարևանների հետ հարաբերությունների բարելավումն է. Հայաստանում ԻԻՀ դեսպան

Հայաստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանի կառավարության նպատակը հարևանների հետ հարաբերությունների բարելավումն է։

Կիրակի օրը, հայաստանյան ԲՈՒՀ-երում սովորող մի խումբ իրանցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է. «Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է սփյուռքում ապրող իրանցիների և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը»:

Իր ուրախությունը հայտնելով ուսանողների հետ հանդիպման կապակացությամբ, դեսպան Զոհուրին  հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը շուտ կավարտվի և պայմաններ կստեղծվեն ուսանողների հետ ավելի շատ հանդիպումների համար։

Հայաստանում ԻԻՀ դեսպանը նշել է, որ ուսանողները կարևոր կամուրջ են երկու երկրների հարաբերություններում և կարող են նպաստել փորձի ու գիտելիքի փոխանակմանը:

Դեսպան Զոհուրին նշել է, որ դեսպանությունը պատրաստ է լսել ուսանողների կարծիքներն  ու առաջարկները և օգնել նրանց խնդիրների լուծմանը: