Նույնիսկ մուսուլման արաբներն են ատում թուրքերին

Անկախ նրանից, թե ով և ինչպես է ուզում  «եղբայրացնել» հայերին ու թուրքերին, և ընդհանրապես՝ Թուրքիան դարձնել «ժողովրդավարության և հանդուրժողականության օրինակ», աշխարհում գրեթե բոլորը (գուցե՝ բացի հրեաներից և անգլո-սաքսերից…) ատում են Թուրքիան և թուրքերին։ Եվ 2021 թվականի դեկտեմբերը դա հստակորեն ապացուցում է։

Դեկտեմբերի 22 -ին հունական «Greek City Times» լրատվական պորտալը հայտնել է, որ դեկտեմբերի 6-7-ը Կիպրոսի Հանրապետությունում (բնականաբար, կղզու չօկուպացված հատվածում) Կիպրոսի, Հունաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում անց են կացվել «հատուկ բարձր ճշգրտության դիպուկահարների» (ESEA) համատեղ մարզումներ։ Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը հատուկ նշանակության ուժերի զինծառայողների մասնակցությամբ առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում։ Զորավարժությունները ներառում էին, մասնավորապես, միջին և հեռահար հրաձգություն, օպերատիվ հրաձգություն տարբեր թիրախների ուղղությամբ։

Կիպրոսի ազգային գվարդիայի դիպուկահարների մասնակցությունը համատեղ զորավարժություններին հնարավորություն է տալիս ձեռք բերել լրացուցիչ փորձ և օգնում է մեծացնել կղզային պետության հատուկ գործողությունների թիմերի օպերատիվ կարողությունները։ Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացրած զորավարժությունները «արտացոլում են երեք երկրների զինված ուժերի հիանալի համագործակցությունը», նշում է պորտալը։

Հույն և հայ ազգերի վերաբերմունքը Թուրքիայի և թուրքերի նկատմամբ չի կարող լինել «եղբայրական», կամ էլ բարեկամական՝ թուրքերը առայսօր օկուպացնում են հույների և հայերի պատմական հողերի 99%-ը։ Երբ թուրքերի «բարեկամները» գիտակցեն այս իրողությունը, այդ ժամանակ, հնարավոր է, դադարեն ոչ թուրք ժողովուրդներին ստիպել «մոռանալ ու ներել» Թուրքիայի դարավոր հանցագործությունները։ Եվ թուրքերը չպետք է «բողոքեն», իբր՝ Հունաստանում իրենց իրավունքները «ոտնահարված են»։ Իսկ ինչո՞վ են զբաղված թուրքերը երկար դարեր, եթե ոչ թե քրիստոնյաների իրավունքները ոտնահարելով։ Բայց այժմ թուրքերն ունեն սուպերհովանավորներ՝ հրեաներ (սիոնիստներ), ինչպես նաև ԱՄՆ-ը և Անգլիան։ Ուստի և թուրքերը լկտիանում են… Չենք կատակում։ Հունաստանի փոքրամասնությունների դպրոցների միության ղեկավար թուրք Ահմեդ Քարան հայտարարել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Հունաստանի իշխանությունները լուծարել են 126 թուրքական դպրոց, 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հաղորդել է թուրքական «Daily Sabah» թերթը։ Այնուհետև այս «գործիչը» իսլամիստական ​​թուրքական կառավարամետ «Yeni Şafak» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմտյան Թրակիայի թուրքերի բողոքն ուղղված է կրթության ոլորտում Հունաստանի իշխանությունների քաղաքականության դեմ։ Նրա խոսքով, համայնքը կշարունակի բոյկոտել դպրոցները, եթե Հունաստանի իշխանությունները շարունակեն ոտնահարել թուրքերի կրթության իրավունքները և ավելացրել է. «Փոքրամասնությունների կրթության մասին դրույթը ամրագրված է Լոզանի պայմանագրում, ինչպես նաև Թուրքիայի և Հունաստանի միջև ստորագրված կրթության վերաբերյալ մի շարք մշակութային արձանագրություններում և պայմանագրերում… 10 տարի առաջ մենք ունեինք 229 փոքրամասնությունների դպրոց, իսկ այժմ կա ընդամենը 103 տարրական և երկու միջնակարգ դպրոց»: Քարան նշել է, որ Հունաստանի իշխանությունները թուրքերին թույլ չեն տալիս նոր դպրոցներ բացել, իսկ հույն մանկավարժները հաճախ փորձում են շահարկել թուրք ծնողներին և խնամակալներին՝ ասելով, որ իրենց երեխաները պետք է գնան հանրակրթական դպրոցներ։

Ցեղասպանները միայն մեկ իրավունք ունեն՝ ընդունել իրենց մեղքը և պատժվել։ Սակայն Թուրքիայի և թուրքերի նկատմամբ ատելությունը իրականության օրինական ընկալում է ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների շրջանում։ Դա է հաստատում դեկտեմբերի 21-ին սիրիական «SANA» լրատվական գործակալության տարածած տեղեկությունը։ Զեկույցում ասվում է, որ Սիրիայի Հասեքե նահանգի Մահաթլյա գյուղի խաղաղ բնակիչները պաշտպանել են իրենց տները՝ ապստամբելով թուրքամետ ահաբեկիչների դեմ։ Մահաթլա գյուղը, որը գտնվում է թուրքերի կողմից օկուպացված Ռաս ալ Այն քաղաքից դեպի արևմուտք, հարձակման է ենթարկվել «Սուլթան Մուրադ» և «Ֆուրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորումների թուրքամետ զինյալների կողմից, որոնք մտադիր էին գրավել տեղի բնակիչների մի քանի տներ և դրանք օգտագործել որպես շտաբ և բանտեր: Զինյալները անկանոն կրակ են բացել՝ տեղի բնակիչներին վախեցնելու համար, սակայն նրանք դուրս են եկել փողոց և քարեր են նետել հարձակվողների վրա։ Արդյունքում թուրքամետ զինյալները ստիպված են եղել փախչել Մահաթլիից։ Այստեղ հարցի էությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Ռաս ալ-Այնի, որը մինչ պատերազմը հիմնականում քրդերի քաղաք էր, որոնք քաղաքը անվանում էին Սերեկանիե, Մահաթլա գյուղը հիմնականում բնակեցված է սուննի արաբներով: Իսկ Ռաս ալ-Այնում գործնականում քուրդ չի մնացել. Թուրքիան լկտի քաղաքականություն է վարում՝ քրդերին վտարելու և Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական իրավիճակը փոխելու՝ քրդերի փոխարեն թուրքոմաններին բնակեցնելով։ Մահաթլյա գյուղի արաբների ապստամբությունը թուրքերի դեմ հստակ ցույց է տալիս, որ «խնդիրը» ոչ թե Թուրքիային «մոռանալ» ու «ներել» չցանկացող հույների ու հայերի ազգային գիտակցության մեջ է, այլ թուրքերի դարավոր փտած, բարբարոս, հակամարդկային քաղաքականության մեջ։

Սերգեյ Շաքարյանց