Սա հետապնդում է քաղաքական հայացքների համար․ պահանջում ենք ազատ արձակել Գառնիկ Իսագուլյանին․ Հայկ Բաբուխանյան

«Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ  Հայկ Բաբուխանյանը, iravunk.com կայքի հետ զրույցում հայտարարեց.

«Քանի որ Գառնիկ Իսագուլյանը երեկ երեկոյան միացել է մեր ընդհանուր ստրատեգիական գծին, այն է՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության գաղափարին, և Հայաստանին ու հայ ժողովրդին այդ միությանը միանալու կոչ է արել, դրանից անմիջապես հետո Իսագուլյանի հանդեպ ստոր և նենգ վերաբերմունք են ցուցաբերել: Մենք գնահատում ենք այն ոչ այլ կերպ, քան քաղաքական հայացքների համար հետապնդում: Շարժման գործադիր կոմիտեն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գառնիկ Իսագուլյանին:

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր ստրատեգիական նպատակը Հայաստանը որպես երրորդ մասնակից պետություն միացնելը Ռուսաստան-Բելառուս միութենական միությանը այլընտրանք չունի»: