Վլադիմիր Կարապետյանի մասին սենսացիոն տեղեկությունները մամուլում հայտնվել են շատ ավելի վաղ

Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասին սենսացիոն բացահայտումները մամուլում հայտնվել են շատ ավելի վաղ՝ 2020 թ․ վերջին, իսկ Գառնիկ Իսագուլյանն այդ մասին բարձրաձայնել է գրեթ 10 ամիս անց՝  սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում։

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների հրապարակումները։

Այսպես,

«Պոլիտիկ» լրատվական կայքը  12․21․2020-ին գրել է․

«Ալիև-Փաշինյան կապն ապահովում է Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը

Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Արգիշտի Քարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացրել Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։

Լ. Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը կհրապակենք առաջիկայում։ Նազարյանի միջոցով Փաշինյանը ստացել և Ադրբեջանի նախագահին է ուղարկել մեսիջներ և հաստատել փոխադարձ պայմանավորվածություններ»։

 

newmedia.am լրատվական կայքը, հղում անելով Mediaport թելեգրամյան ալիքին՝ 2020 թ․ դեկտեմբերի 23-ին գրել է․ 

«Փաշինյանի նախկին խոսնակի համար ադրբեջանցիները պաշտոն են պահանջել

Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն առաջիկա օրերին արտաքին գործերի փոխնախարար է նշանակվելու: Այս մասին տեղեկանում ենք Mediaport տելեգրամ ալիքից։

Նշվում է, որ նման պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողը՝ Փաշինյան-Ալիև կապի անխափանությունն ապահովելու և ՀՀ իշխանության ներսում երկուստեք վստահելի մարդ ունենալու համար»:

 

«Փաստինֆոն» ս․թ․ փետրվարի 26-ին գրել է․

«Ես Ադրբեջանի դեսպանին ասացի. «Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու». Վլադիմիր Կարապետյանը՝ ռուսախոս կնոջը

Mediaport-ն այսօր Երևանի սրճարաններից մեկում ականատես է եղել Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և ռուսախոս մի կնոջ զրույցին, որը, ըստ ամենայնի, լրագրող է։ Վլադիմիր Կարապետյանը սկանդալային զրույցի ընթացքում պատմում էր իր ու Ադրբեջանի դեսպանի շփումների մասին։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի.

«Դուք ինչ ուզում էիք, մենք տվեցինք, հիմա ձեր հերթն է մեզ օգնելու»,-ասաց Կարապետյանը։ Նա նշեց, որ հիմա Փաշինյանի գլխավոր խնդիրը գերիներին վերադարձնել չկարողանալն է, ինչն ընդդիմության ձեռքին լուրջ գործիք է դարձել։ «Ես Ադրբեջանի դեսպանին ասացի, որ գերիների վերադարձը պետք է ներկայացնել ոչ թե որպես ռուսական միջնորդության, այլ Փաշինյանի աշխատանքի արդյունք։ Եթե իսկապես շահագրգռված եք, որպեսզի Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ուղիղ կապ հաստատվի՝ առանց ռուսական միջնորդության, ապա դրա առաջին քայլը գերիներին վերադարձնելն է։

Առաջարկեցի գոնե 5 հոգի այս փուլում այդ ֆորմատում տան, բայց այդ «օլուխները» տեղից չեն շարժվում»,-ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը զրուցակից կնոջը հարցրեց, թե իր հետ ի՞նչ ԶԼՄ-ներ են եղել նույն ինքնաթիռում, վերջինս պատասխանեց՝ «Коммерсантъ», «Дождь»։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակել, իսկ Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, պատերազմի ժամանակից ի վեր ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում պարբերաբար հանդիպումներ է ունենում Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ»։

 

«Փաստ» օրաթերթի՝ 15․04․2021թ․ հոդվածը մեջբերել է news.am

«Իշխող թիմն արդեն ունի ԱԳ նախարարի իր «սրտի» թեկնածու

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը:

Դա է պատճառը, որ նախարարը և նախարարությունը հրապարակայնորեն հակադարձել են գրեթե բոլորին, ովքեր հանդես են եկել հակասական հայտարարությամբ: Բանը հասավ նրան, որ նախարարը ստիպված եղավ հանրային հայտարարել, որ «որևէ մեկը, բացի իրենից» իրավունք չունի հանդես գալ արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշմամբ:

Թեև քաղաքական թիմը որևէ արձագանք չտվեց ԱԳ նախարարի այս հանդգնությանը, իշխանական կուլուարներում սկսել են փնտրել նոր, առավել ենթարկվող նախարարի… ու կարծես թե գտել են: Մեր տեղեկություններով գոնե ինքն իրեն որպես այդպիսին է դիրքավորում դիվանագիտության շարքերը ժամանակին լքած դիվանագետ, Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս շատ լուրջ է մոտեցել իր ապագա նշանակմանը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ իր լրատվականի միջոցով թիրախավորում է հենց արտաքին գործերի նախարարությունը՝ վերջինիս հակադրելով կառավարության ընդհանուր դիրքորոշմանը:

Վլադիմիր Կարապետյանը տարբեր շրջանակներում մեծ ոգևորությամբ է նշում իր և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև ձևավորված ընկերական հարաբերությունների մասին, որի հետ այս փուլում իրականացնում է տարբեր հարցերի շուրջ փակ երկխոսություն՝ շրջանցելով ԱԳՆ-ը: Այնպես որ, Կարապետյանի նշանակման դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը, որին դեմ է հանդես գալիս ԱԳՆ-ն, արդեն իսկ բաց կիրականացվի: Մնում է պարզել, թե ով է ադրբեջանցի այդ պաշտոնյան և ինչ է իր երազած պաշտոնի դիմաց պատրաստ անել Վլադիմիր Կարապետյանը»:

 

«Լուրեր» լրատվական կայքը 21․05․2021-ին գրել է․

«Инвестиции в обмен на признание территориальной целостности

Бывший премьер Армении Никол Пашинян поддерживает тайную связь с президентом Азербайджана Ильхамом Алиевым. По ряду данных, в настоящий момент посредническую роль в поддержании связи играют экс-пресс секретарь Пашиняна Владимир Карапетян и посол Азербайджана в Украине Эльмира Ахундова.

На одной из последних встреч в Киеве Ахундова сообщила Карапетяну, что президент Азербайджана Ильхам Алиев готов в течение 10 лет инвестировать в Армению 3.5 миллиарда долларов США, если Армения признает территориальную целостность Азербайджана, в том числе Арцах (Карабах) – в качестве неотъемлемой азербайджанской территории.

Бывший премьер Армении Никол Пашинян осведомлён об этом с 10 мая, то есть до начала незаконного вторжения азербайджанских диверсантов в Сюник и Гегаркуник с последующим преступным бездействием властей Армении и театрализованным переговорным процессом по мирному урегулированию проблемы».

 

«Սպուտնիկ Արմենիան» 01․06․2021-ին անդրադառնալով Վլադիմիր Կարապետյանի՝ դեսպան նշանակվելու մասին որոշմանը, գրել է․

«Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև): Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նշանակումը կատարվել է Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի համաձայն:

Ըստ այդմ` Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով:

ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` հունիսի 1-ին։

2018 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպանը Տիգրան Սեյրանյանն էր, որն այսօր վարչապետի առաջարկով ու նախագահի մեկ այլ հրամանագրով հետ է կանչվել այդ պաշտոնից:

Նշենք, որ մամուլում Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու լուրը վաղուց էր շրջանառում:

Ըստ լուրերի` նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը, հոկտեմբերից ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցչի հետ: Ըստ նույն աղբյուրների` ադրբեջանական կողմը պահանջել էր, որ Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ, ինչով էլ մեկնաբանվում էր Կարապետյանի նշանակման հավանականությունը»: