Ադրբեջանը հայտնում է, որ ևս մեկ անցագրային կետ է շահագործման հանձնել Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանի հետ սահմանին շահագործման է հանձնել ևս մեկ անցագրային կետ։

Այն, ամենայն հավանականությամբ, Գորիս-Կապան ճանապարհին է, քանի որ թշնամական պետությունը տեղեկացնում է, որ կետը տեղակայվել է, այսպես կոչված, Էյվազլիում։

Վերոնշյալ տեղանունը հայ հանրությանը թերևս հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։