Աշխատանքից ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը

ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.

Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: