ՌԴ-ում մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հանրապետության գծով գլխավոր վարչությանը, երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են:

Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ Hyundai Solaris և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաների հանդիպակաց բախման հետևանքով 7 մարդ է մահացել:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհերից 5-ը գտնվել են Toyota-ում, երկուսը՝ Hyundai-ում: Hyundai-ի ևս երեք ուղևոր հոսպիտալացվել են: