Իրականությունը բավական տարբեր է այն ամենից, ինչ անձամբ Բաքվի բռնապետը և նրա քարոզչամեքենան փորձում են փաթաթել մեր վզին

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հասարակական տրամադրություններին հետևելն ամենաօգտակար միջոցներից մեկն է ճիշտ գնահատելու թշնամուն և համարժեք հետևություններ անելու։

Այս առումով իրականությունը, մեղմ ասած, բավական տարբեր է այն ամենից, ինչ անձամբ Բաքվի բռնապետը և նրա քարոզչամեքենան փորձում են փաթաթել մեր վզին։

Թարգմանաբար բերեմ միայն մեկ լուսաբանող օրինակ այս սինլքորի՝ այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ այսօրվա հայտարարության արձագանքներից, որից պարզ է դառնում, որ Ստեփանակերտը շատ ավելի կարևոր է դիտարկվում, քան այդ «միջանցք» կոչեցյալը։

Ոմն Մազհար Ջաբիև՝ «Ստեփանակերտը մի կողմ թողած, հազիվ Զանգեզուրի միջանցքից է խոսվում»։ Սրան ի պատասխան, ոմն Զարբալի Իսմայիլով՝ «Նպատակն Արցախը մոռացնել տալն է»։

Բնօրինակի խտապատկերը կցված է։

#մահ_թշնամուն

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից