Լիպարիտյան-Փաշինյան հանցագործ զույգը Հայաստանը վերածում է թուրքական վիլայեթի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:

ՀՀ իշխանությունը դեռ ամիսներ առաջ խոսում էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ Հիշենք Փաշինյանի գաղտնի քայլը՝ խնդրել էր Վրաստանի վարչապետին միջնորդել Էրդողանի հետ հանդիպման հարցում:

Հետո ավելի բաց տեքստով հայտարարվեց համագործակցության ցանկության մասին, ու Երևանը «դրական ազդակներ» էր ակնկալում Անկարայից։

Դրական ազդակների փոխարեն Թուրքիան ռազմական տեխնիկա էր կուտակում Հայաստանի հետ սահմանին, իսկ Փաշինյանի խնդրանքը գաղտնազերծած Էրդողանը հայտարարում էր՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի, եթե վերջինս կատարի իր բոլոր նախապայմանները՝ ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Արցախյան խնդիրը համարի փակված էջ, տրամադրի, իր խոսքով ասած, «Զանգեզուրի միջանցքը»:

Էրդողանն անգամ հանդգնեց ակնարկել Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման մասին:

Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերությունների հետնաբեմում:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։