ՀՀԿ համագումարի լուսաբանման հրավեր

Լրատվամիջոցների hարգելի՛ ներկայացուցիչներ,

Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական 17-րդ համագումարը։

Համագումարը լուսաբանելու համար խնդրում ենք պետական կառավարման հետևյալ մարմիններից որևէ մեկում՝ ՀՀ ԱԺ-ում, ՀՀ կառավարությունում կամ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ունեցող լրատվամիջոցներին, հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը, ժամը 18:00-ն ներառյալ:

Միջոցառման լուսաբանման համար հավատարմագրման հայտը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլ.հասցեին՝ [email protected]՝ նշելով  լրատվամիջոցի անվանումը,  լրագրողի և  օպերատորի/ֆոտոլրագրողի անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:

Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել միայն մեկ լրագրող, մեկ օպերատոր և մեկ ֆոտոլրագրող:

Համագումարը  տեղի կունենա «Հարսնաքար» համալիրի մեծ դահլիճում (ք. Երևան, Աճառյան փողոց, 37 շենք):

Խնդրում ենք միջոցառման վայր ներկայանալ ՀՀ ԱԺ-ում, ՀՀ կառավարությունում կամ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրումը հաստատող վկայականով:

Լրագրողների համար գործելու է մամուլի կենտրոն՝ տեխնիկական անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, իսկ համագումարի աշխատանքների ընդմիջումների ժամանակ կկազմակերպվեն ճեպազրույցներ ՀՀԿ գործիչների հետ։ Համագումարը նաև ուղիղ հեռարձակմամբ ամբողջությամբ հրապարակվելու է և  բաց կապով հասանելի է լինելու ֆեյսբուքյան և յութուբյան հարթակներում, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Համագումարի ընթացքում պահպանվելու են հակահամաճարակային սահմանված բոլոր կանոնները:

Հարցերի դեպքում՝ դիմել ՀՀԿ մամլո պատասխանատու Գեղամ Պետրոսյանին (հեռախոս՝ +374 94 459840 ):

Հարգանքով՝

ՀՀԿ 17-րդ համագումարի կազմկոմիտե

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից