Տարեսկզբից Ռուսաստան աշխատելու է եկել մոտ 300 հազար հայաստանցի․ ՌԴ ՆԳՆ

Ուզբեկստանից Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտներն ամենամեծաթիվ խումբն են օտարերկրացիների մեջ, որոնք եկել են աշխատելու Ռուսաստանում 2021թ.։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ-ը։

Տարեսկզբից Ռուսաստանի տարբեր մարզեր է եկել ավելի քան 3 մլն ուզբեկ։ Ուզբեկստանի ևս 60 հազար քաղաքացի եկել է սովորելու Ռուսաստանի տարբեր ուսումնական հաստատություններում։

Երկրորդ տեղն զբաղեցրել են Տաջիկստանի ներկայացուցիչները։ Այս տարի Ռուսաստանում վաստակելու է եկել Տաջիկստանի 1,6 մլն քաղաքացի։

Երրորդը գաստրաբայթերներն են Ղրղզստանի՝ ավելի քան 600 հազար մարդ։

Հայաստանից Ռուսաստան աշխատելու է մեկնել մոտ 300 հազար մարդ, Ադրբեջանից՝ մոտ 200 հազար։