«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի նախագծին. Թագուհի Թովմասյան

Պատասխանելով ԱԺ նախագահ Ալենն Սիմոնյանի հրաժարականին իր, Արթուր Վանեցյանի և Իշխան Զաքարյանի չմիանալու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ հարցին՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց․

«Այդ լուրը ես ամբողջությամբ հերքում եմ, քանի որ ստորագրելու ոչինչ չկար, եթե լրագրողը ընթացակարգին կամ ԱԺ կանոնակարգին մի փոքր ծանաթ լիներ, միգուցե այդ լուրը, մասնավորապես՝ այդ նախադասությունը չգրեր»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ բացատրելով, որ նախաձեռնությունը ստորագրելու կարիք չկա, քանի որ, ըստ կանոնակարգի, այն ներկայացնում է որևէ խմբակցություն, իսկ եթե հարցը մտնի օրակարգ, ապա խմբակցությունը քվեարկելու է Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին։