Մակրոնը և Զելենսկին կոչ են արել վերսկսել բանակցությունները «նորմանդական ձևաչափով»
Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը անհրաժեշտ են համարել նորմանդական ձևաչափով բանակցությունների վերսկսումը։ Պետությունների ղեկավարները համապատասխան համաձայնության են եկել նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Գրում է tvzvezda.ru-ը։
Ավելի վաղ Կիևում հայտարարվել էր, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հաջորդ շաբաթ պլանավորում է հանդիպել ֆրանսիացի գործընկերոջ, ինչպես նաև Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Բանակցությունների ընթացքում, մասնավորապես, ակնկալվում է անդրադառնալ «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի թեմային։