Գործատուն իրավունք ունի պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատողին ազատել աշխատանքից

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ 60 կողմ, 26 դեմ ձայներով:

Նախագծով գործատուին իրավունք է տրվում չթույլատրել աշխատողին ներկայանալ աշխատանքի վայր և չվճարել աշխատավարձ, եթե աշխատողը չի ներկայացնում քովիդի դեմ պատվաստումը կամ ՊՇՌ թեստավորումը հաստատող փաստաթղթերը: Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը:

Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: