Հայաստանը հրավիրվել է ժողովրդավարության գագաթնաժողովին ոչ թե կայացած ժողովրդավարություն լինելու, այլ ժողովրդավարություն կառուցելու հանձնառության համար

Բայդենի Ժողովարդավարության գագանաժողովին հրավիրված են հարյուրից ավել երկրներ: Արդյո՞ք բոլոր հրավիրվածներն են ժողովրդավար և արդյո՞ք այստեղ չկա աշխարհաքաղաքական հաշվարկ: Միանշանակ կա: Բերեմ երկու օրինակ:

Պարզ է չէ՞, որ Իսրայելին հրավիրելուց պետք էր գոնե մեկ արաբական ժողովրդավարական երկիր գտնել և հրավիրել:

Պարզ է չէ, թե ինչքան ժողովրդավարություն կա Իրաքում, Պակիստանում և որքան ամերիկյան աշխարհաքաղաքական շահեր կան այս երկու երկրներում:

Պարզ է չէ՞, որ Հայաստանը հրավիրվել է ժողովրդավարության գագաթնաժողովին ոչ թե կայացած ժողովրդավարություն լինելու համար, այլ ժողովրդավարություն կառուցելու հանձնառության համար:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից