Ասպրամի և հայկական նախագծի մասին

  • Նիկոլական շրջանակները հուսահատորեն թիրախավորել են Ասպրամ Կրպեյան / Aspram Krpeyanին, հիմնականում՝ ընտրությունների գիշերը արված գրառումը՝ «թուրքը հաղթեց», թե իբր վերջինս կապիտուլյանտին ընտրած 600.000+ մարդկանց անվանել է «թուրք»։
  • Հմուտ աչքը կնկատի, որ գործ ունենք կապիտուլյացիոն վարչակարգի սիրած հնարքի՝ ժողովրդի հետ ինքնանույնացման հետ։ Սա ուղեղի մորմոք է։ Հայ ժողովուրդը՝ որպես հավաքականություն, ոչ մի առնչություն չունի կապիտուլյացիոն վարչակարգի հետ, որովհետև վերջինիս շահերը տարբեր, ավելին՝ հակառակ են հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին։
  • Եվ այս պարագայում բնավ կապ չունի, որ կապիտուլյանտներն իրենց շահերն առաջ են տանում նաև մեր ժողովուրդը կազմող անձանց մի մասի ձեռքերով․ ի վերջո Արշակունյաց գահն ու Անին էլ ժողովրդի ու իշխանների կոնսենսուսով են քանդվել, բայց դա չի նշանակում, որ դրանք մեր պատմության հակահայաստանյան էջերը չեն ու չեն վնասել հայկական նախագծին՝ հավերժական Հայաստանին։ Նույնն էլ՝ այս ընտրությունները։
  • Իսկ Ասպրամի դեմ արշավը և տարբեր հարանվանության ու դավանանքի նիկոլականների մեկտեղվելը լակմուսի վախճանաբանական թուղթ էին, որ ինձ հիշեցրին Պողոս առաքյալի մարգարեությունը․ «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը: Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով, կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը»։ Բ Տիմոթեոս։ Գ:1-7

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից