ԱԳՆ-ի մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ

Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ։

Ոստիկանության փոխանցմամբ, նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ-ի շենքի մոտ: Նրանք հայտարարել են, որ կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան էին պահանջում։

Ինչպես տեղեկացրել էինք, բերման են ենթարկվել նաև  շարժման անդամներ Նաիրի Հոխիկյանը և Վահանգն Չախալյանը։