Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին

Ազատագրական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳ նախարարության շենքում։

Շարժման ներկայացուցիչները պահանջում են հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք ներս մտան նախարարության ներս, որտեղ ոստիկանները թույլ չտվեցին քաղաքացիներին առաջանալ։ Ոստիկաններն ակցիա իրականացնողներին հեռացրին նախարարության շենքից և բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվեցին նաև շարժման անդամներ Նաիրի Հոխիկյանը և Վահանգն Չախալյանը։