Փաստաբանության ստեղծման 103-ամյակ
«Զարթոնք» կուսակցության նախագահ, ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3193933904171331&id=100006642580999
«Այսօր տոնում ենք Փաստաբանության ստեղծման 103-ամյակը։
Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918 թ․ դեկտեմբերի 6-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։
Տարեցտարի փաստաբանության ինստիտուտը որակապես փոխվում է դեպի լավը: Վերջին ժամանակաշրջանում մեր գլխին եկած փորձությունները փաստաբանության ինստիտուտը պատվով հաղթահարեց:
Փաստաբանի որակական անբաժանելի հատկանիշներից են՝ խոհեմությունը, արդարության ձգտումը, համարձակությունը և չափավորությունը:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբաններին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մենք ուժեղ ենք միասին»: