Ղրիմին մոտենալուց հետո ԱՄՆ հետախուզական ինքնաթիռը ուղևորվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի OF 38th RS/55th WG, Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը՝ HOMER79 կանչի համարով, հետախուզական թռիչք է կատարել Սև ծովի վրայով՝ մոտենալով Ղրիմի ափերին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով PlaneRadar կայքի տվյալներին։

Այն Կրետե կղզում գտնվող «Սուդա» ավիաբազայից օդ է բարձրացել և սահմանը դիտարկելուց հետո ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի կողմը, ապա մտել Վրաստանի օդային տարածք։