Ադրբեջանցի զինծառայողների կողմից սպանված Սեյրան Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ՔԿ

Ի հավելումն ԱՀ քննչական կոմիտեի կողմից ս.թ. դեկտեմբերի 04-ին տարածած տեղեկատվության՝ հայտնում ենք, որ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն:

Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ: