2018 թվականին Միացյալ Նահանգները Հայաստանի վերաբերյալ այդ դատավճիռն արդեն կայացրել են

1999 թվականին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը Սերբիայի մասին ասում էր.

«Ինչո՞ւ, ոմանք կհարցնեն ինձ, ես այդքան դաժան էի Սերբիայի հանդեպ: Ինչո՞ւ եմ այդքան համառորեն պնդում օգնություն չցուցաբերել Սերբիայի ժողովրդին: Որովհետև եթե նրանք չնայեն իրենց սրտերի մեջ, նրանք երբեք չեն կարող իրենց բուժել ճնշված լինելու ցավալի հավատից: Եվ քանի դեռ նրանք այդ տեսակետին են, այս ցիկլը շարունակվելու է»։

Փաստորեն, ըստ Բայդենի, սերբերը դեռ պետք է շնորհակալություն հայտնեն իրենց ոչնչացնելու համար։

ՄԱԿ տվյալներով Սերբիան գտնվում է այն 10 երկրների շարքում, որոնց բնակչությունը կտրուկ նվազելու է մոտակա 30-40 տարիների ընթացքում։ Օրինակ 2020 թվականին մահացածների թիվը Սերբիայում երկու անգամ գերազանցել է ծնվածներինը։ Այս ճակատագիրն է Արևմուտքը նախապատրաստել սերբ ժողովրդի համար։

Երբ Արևմուտքը կայացնում է որևէ ժողովրդի մահվան դատավճիռը, ապա այդ որոշումը վերջնական է,  բողոքարկման ենթակա չի և ենթակա է կատարման։ 2018 թվականին Միացյալ Նահանգները Հայաստանի վերաբերյալ այդ դատավճիռն արդեն կայացրել են և հիմա մենք այդ դատավճռի կատարման գործընթացի ականատեսն ենք։

Ռուսաստանի հետ մեկ պետության մեջ լինելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ Ռուսաստանում խնդիրներ չկան, այլ նրանով, որ այդ խնդիրների պատճառ հանդիսացող, ժողովուրդների գերեզմանափոր՝  Արևմուտքի դեմ ապստամբած միակ պետությունը Ռուսաստանն է, միայն ինքն է ունակ այդ ապստամբությունը հասցնել հաղթանակին և այդ հաղթանակը մոտ է։

Միայն Ռուսաստանի հետ մեկ պետության մեջ, իր հետ միասին, կրկին ոտքի կանգնելու և զարգանալու շանս կունենանք։ Որքան շուտ դա գիտակցենք և նպաստենք դրան, այնքան լավ։ Մյուս բոլոր տարբերակները հիմարությունից վեր մի բան են։

Հ.Գ.

Նկարում ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն է հենց այն ելույթների ժամանակ, երբ ժամանակին կոչ էր անում ռմբակոծել Սերբիան։

Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջից