ԵՄ-ը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում․ Շառլ Միշել

ԵՄ-ը պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում:

«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը: Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել հաստատուն կարգավորման: Դա պահանջում է նաև Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցմանն ուղղված ջանքերի աջակցում»,- հայտարարել է Շառլ Միշելը: