Ցավում եմ, որ Վրաստանը չի ցանկանում միանալ «3+3» ձևաչափին. Կարասին

Ցավալի է, որ Վրաստանը չի ցանկանում միանալ «3+3» ձևաչափին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Գրիգորի Կարասինը։

«Թբիլիսի մերժումը՝ մասնակցել «3+3» ձևաչափին (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան+Ռուսաստան-Իրան -Թուրքիա) ափսոսանք է հարուցում»,-ասել է Կարասինը։

Նրա խոսքերով, չնայած առկա տարաձայնություններին, ռուսական կողմը պատրաստ է ընդհանուր շահեր որոնել տնտեսական և մարդասիրական ոլորտներում՝ քննարկելով բոլոր խնդրահարույց թեմաները: