ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ «Փաստինֆո»

Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է զինծառայողի հարազատը։

«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնել է զինծառայողի հարազատը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում