Կապանին բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա է հատկացվել

Կապան խոշորացված համայնքին հատկացվել է բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա` անհրաժեշտ բժշկական պարագաներով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Սյունիքի մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում` Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։