Ադրբեջանում երկրորդ ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել

Ադրբեջանում վերջին մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել։ Այս ագամ դրա ուժգնությունը կազմել է 4,5 բալ։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում ասված էր․

«Նոյեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»: