Ինչո՞վ է բացատրվում անհասկանալի անտարբերությունը հայրենիքի նկատմամբ (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «ՀՀ ԶՈՒ պահեստազորի զինծառայողների միություն» ՀԿ նախագահ, «Իրավունքի սահման» իրավապաշտպան ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը։
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հաղորդման հյուրի հետ խոսեցինք այդ մարտական գործողություններից՝ մանրամասնելով, թե ինչու է թշնամին ոտնձգություններ իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Արդյո՞ք ՀՀ ներկա իշխանությունների հետ պայմանավորվածությունների հետևանք է, թե նրանք հերթական անգամ օգտվում են ՔՊ-ականների ապիկարությունից՝ ձգտելով Հայաստանի տարածքից պոկել հնարավորինը։ Մանավանդ, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը որևէ ձևով չի այպանվում։
Ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդպես էլ չդիմեցին ՌԴ-ին՝ երկկողմանի և ՀԱՊԿ պայմանագրերով օգնություն խնդրելու նպատակով։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել երեկ ԱԺ-ում հակառուսական բուռն տրամադրություններից ելնելով, արդյո՞ք ՔՊ-ական պատգամավորները հատուկ են հապաղում, որպեսզի Հայաստանն ի վերջո դուրս բերեն Ռուսաստանի հետ գործընկերության շրջանակից և արևմտյան ազդեցության գոտի դարձնեն։
Ինչո՞ւ հայը տեր չի կանգնում իր հայրենիքին։ Գևորգ Հովհաննիսյանը խոսեց հանրության, այդ թվում քաղաքական, ռազմական էլիտայի բարոյալքության, թուլության, անսկզբունքայնության պատճառների մասին։
Անդրադարձանք ընդդիմության քայլերին, թե ինչու չեն կարողանում արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի առաջ ծառացած վտանգները կանխելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում