Լարվածությունը հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է: Այս մասին  ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, թույլ տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում։ Սակայն, չնայած ձեռնարկվող քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- հայտարարել է ՀԱՊԿ ղեկավարը։