Մակրոնը Ֆրանսիայի դրոշի վրա փոխել է կապույտի երանգը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի վրա կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: «Արմենպրեսի» տեեկացմամբ, այդ մասին հաղորդել է Le Parisen թերթը:

Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից:

Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել է Europe 1-ը: Նաև հրատարակությունը հաղորդում է, որ դրոշի վրա այդ երանգը հղում Է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին:

Որոշումը մասամբ գեղագիտական է, քանի որ ֆրանսիական դրոշը և ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, և նրանց գույները համընկնում էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի և ներքին գործերի նախարարության շենքերի վրա:

Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ: