Մեկ օրում 1975 վարակված, 69 մահ․ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի իրավիճակը նոյեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ․

  • 1675 նոր դեպք
  • 10 052 թեստավորում
  • 1277 առողջացած
  • 69 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1353 է:

Ընդհանուր կատարվել է 2 202 322 թեստավորում: