Ահաբեկիչը կրակել է 3-5 մետր հեռավորությունից․ Արցախի հանրային Հ/Ը (տեսանյութ)

ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող:

Այսօր առավոտից արդեն նա շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառության ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա պարանոցի շրջանում էր վիրավորում ստացել: Մյուս 2 վիրավորվածների՝ Արմեն Սարգսյանի և Գագիկ Ղազարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Ինչպե՞ս են Ջրմուղ-կոյուղի ընկերության աշխատակիցները դարձել ադրբեջանցի զինծառայողի թիրախ, արդյո՞ք Ադրբեջանի նախագահի՝ Շուշի կատարած այցի հետ այդ միջադեպը պատահական համընկավ: Ի վերջո, ինչո՞ւ միջադեպի համար տեղ ընտրվեց հենց խաղաղապահների հսկիչ կետերի հարևանությամբ գտնվող տարածքը:

Որոշ տեղեկություններ հենց տուժած քաղաքացիներից է ստացել TVArtsakh-ի թղթակիցը: