Մեղրիի ընտրությունների արդյունքում որևէ ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրվել․«Ազատական» կուսակցություն

Արցախի հերոս Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է․ Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված՝ «Ազատական» կուսակցության Մեղրիի ավագանու թեկնածուների ցուցակի ձևավորման ժամանակ ՀՀ օրենսդրության պահանջների խախտման և այլ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման, նյութերի վերաբերյալ, «Ազատական» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Ազատական» կուսակցությունը Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։

Ինչ վերաբերվում է հիշյալ գործընթացներում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի դրույթների խախտմանը, ապա կուսակցության համապատասխան ստորաբաժանման կողմից նախաձեռնվել է ստուգման գործընթաց, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ իրավապահ մարմիններին, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ օրենքով նախատեսված իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով։