Ֆուչիկի փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1962 թ․), «Golf 3» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1993 թ․) և «Nissan Primera» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Golf 3» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Golf 3» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

«Golf 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։