Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ արդեն իսկ անցկացվել է աշխատանքային խմբի 8 հանդիպում, որոնցից 4-ը եղել են առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

«Միաժամանակ, գրեթե ամեն օր շփվում ենք հեռախոսով, քննարկում ենք տարատեսակ տարբերակներ, որպեսզի գտնենք ավելի օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ: Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը: