Ուկրաինայի ՊՆ հրաժարականից հետո երկրում հայտարարվել է Դոնբասում հակահարձակողական գործողություն սկսելու ծրագրերի մասին

Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի, հայտարարել է միացյալ ուժերի հրամանատար, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը, գրում է interfax.ru-ն։

«Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի, բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը։

Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։ Բացի այդ, Պավլյուկն ասել է, որ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չի համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը»:

«Սրանք սովորական խամաճիկներ են: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նվազագույնի հասցնել Ուկրաինայի ներուժը և ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի պայմաններով»,- նկատել է գեներալ-լեյտենանտը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։