Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին (տեսանյութ)

«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»։

«Նոր լոքդաունի վերաբերյալ քննարկումներ չկան․ այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գործող սահմանափակումները շատ ավելի արդյունավետ են»․ հարցազրույց ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանի հետ։