Ադրբեջանում հայոց լեզուն սկսել են ջանադրաբար ուսումնասիրել՝ նպատակը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատ են սկսել հայերեն սովորել։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ, դասընթացների համար առավել շատ դիմում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, դիվանագետները, լրագրողները, տնտեսագետները։

Ադրբեջանական համալսարանի Կովկասագիտության ամբիոնի մանկավարժ Հուսեյն Ասկերովն ասել է, որ չեն հասցնում հերթագրել դիմորդներին, բոլոր ցանկացողների համար չեն բավարարում ուժերն ու ժամանակը։

Ինչպես տեղեկացնում է կայքը, դասընթացների նպատակն է՝ օգնել ադրբեջանցի հետազոտողներին խորությամբ ուսումնասիրել հայկական մամուլը, տեղյակ լինել Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին։

Պարապմունքներն անցկացվում են երեկոյան ուշ ժամերի, հիմնականում հեռավար։