ՔՊ-ն դիմել է դատարան՝ Տաթև համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով․ «Շանթ դաշինք»

«Շանթ դաշինքը» հայտնում է․

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 27.10.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին:

Դատաքննության նիստը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, ՀՀ Վարչական դատարանում, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ մեկ հասցեում»։