Բաքուն ձերբակալել է շիա հոգևորականների, որոնք կապեր ունեին Իրանի հետ

Մի քանի օր առաջ Ադրբեջանում ձերբակալվեցին շիա հոգևորականներ, որոնք սերտ կապեր ունեին Իրանի հետ, իսկ երեկ այդ երկրի պետանվտանգության ծառայության կողմից արգելափակվել են ադրբեջաներենով հիմնականում կրոնական բովանդակություն գեներացնող 5 կայքեր՝ դարձյալ Իրանի հետ կապ ունեցող։ Դրանք են՝ deyerler.az, maide.az, ahlibeyt.az, shia.az, islaminsesi.az.

Վերջինը Ադրբեջանի Իսլամական կուսակցության պաշտոնական կայքն էր, իսկ maide.az-ի արգելափակումից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) առաջադրված մեղադրանքի հիման վրա ձերբակալվել էր նաև դրա գլխավոր խմբագիրը՝ Սարդար Բաբաևը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից