Կարևորը մեզ համար այն է, որ «դեռ» բառը չփոխարինվի «արդեն» բառով

Եվ այսպիսով, Հայաստանի իշխանությունները կարող են երկար և հոգնեցուցիչ խոսել այն մասին, թե ինչպես են պաշտպանում Հայաստանի և Արցախի շահերը, ինչպիսի ազգային ուղղվածություն ունենցող են, բայց այս ամենը խոսքեր են, պետք է կենտրոնանալ գործողությունների վրա։

Ահա գործողությունների փոքր ցանկը, որոնց իրականացման դեպքում բոլորը պետք է հասկանան, թե իշխանության խոսքերի շղարշի տակ ինչ է իրականում մեզ բոլորիս սպասում։

Այսպիսով.

1․ Եթե իշխանությունները խուսափում են պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան, ապա իշխանությունները լվանում են իրենց ձեռքերը Արցախից։

2․ Եթե իշխանությունները ուղղակիորեն չպատասխանեն այն հարցին, թե արդյո՞ք իրենց համար իրավաբանորեն ընդունելի է Արցախի մուտքն Ադրբեջանի կազմ, ապա Հայաստանի իշխանությունները վերջնականապես Արցախը կփոխանցեն Ադրբեջանի դե յուրե և հետագայում դե ֆակտո տնօրինությանը։

3․ Եթե կառավարությունը համաձայնի կրճատել կամ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, ապա կառավարությունը պատրաստ է արցախահայությանը հանձնել Ադրբեջանի տնօրինությանը։

4․ Եթե իշխանությունն ամեն կերպ խուսափում է «Արցախի անկախությունը չի կարող բանակցությունների առարկա լինել» ձևակերպումից, ապա իշխանությունն արդեն ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել է Արցախը իրենց վերջնական հանձնելու մասին։

5․ Եթե իշխանությունները հանկարծ սկսեն ասել, որ «անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, գլխավորը հայ բնակչության անվտանգությունն է», ապա իշխանություններն արդեն համաձայնել են Արցախը փոխանցել Ադրբեջանին:

6. Եթե իշխանություններն ասում են, որ իրենք, իբր, պատերազմ չեն ուզում և հետևաբար չեն պատրաստվում բոլոր հնարավոր միջոցներով օկուպանտներին վտարել Սյունիքից և Գեղարքունիքից, ապա իմացեք, որ իշխանությունները չեն դիմադրելու Հայաստանի մասնատմանը։

7․ Եթե ՀՀ իշխանությունը Ադրբեջանի հետ պատրաստ է կնքել այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», որի շրջանակներում պետք է լինի դեմարկացիա-դելեմիտացիա և «վերջում» տարածքային ամբողջականության ընդունում՝ պատճառաբանելով, որ դա իբր խաղաղության ճանապարհ է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը, մի կողմից, համաձայնել է անկախ Արցախի Հանրապետության  ոչնչացմանը, իսկ մյուս կողմից՝ իշխանությունն անխուսափելիորեն պատերազմը բերելու է պատմական միջնաճամկետ ժամանահատվածում Հայաստանի սուվերեն տարածքի խորքերը։

8․ Եթե կառավարությունը տրամադրում է Սյունիքը (այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ձևաչափով) Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի համար, ապա պետք է իմանաք, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է Հայաստանի մասնատմանը և անխուսափելի ոչնչացմանը։

Այս ամենը դեռ (!!!) տեղի չի ունեցել, սակայն կարևորը մեզ համար նա է, որ «դեռ» բառը չփոխարինվի «արդեն» բառով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից