Մահացել է Տիգրան Կարապետյանը

Մահացել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա գտնվում էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին։ Կարապետյանը քաղցկեղ ուներ։

Տիգրան Կարապետյանը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։

Տիգրան Կարապետյանը 76 տարեկան էր։