Կալանավորված Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ
Գորիսի կալանավորված համայնքախետ Առուշ Առուշանյանը հաղթանակ տարավ ձայների բացարձակ՝ 60 տոկոս մեծամասնությամբ։ Առուշանյանի օգտին են քվեարկել 10400 քվեարկողից 6286-ը։ Առուշ Առուշանյանը նախնական տվյալներով կրկնակի ձայներով առաջ է անցել իշխանական թեկնածուին։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այս պահին Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։
Նշենք, որ ՀՀ 6 մարզի 9 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին:
Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։