Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։

Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»։

Հիշեցնենք, որ Դիլիջանում ՔՊ թեկնածուն Սավիթ Սարգսյանն է։

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1984 թվականի մայիսի 26-ին, Դիլիջան քաղաքում: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001-2006 թթ. ընդունվել և ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ստացել տնտեսագետի և հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում: Հեռակա կարգով ընդունվել է Եվրոպական համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետը:

Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:

2016թ. ընտրվել է Դիլիջան համայնքի ավագանու անդամ: