Ի՞նչ է թաքնված «խաղաղության պայմանագրի» ադրբեջանա-թուրքական այս նախագծի հետևում

ԱԺ նախկին պատգմավոր Արման Աբովյանը գրել է․

«Այն, ինչ կատարվում է արցախյան հիմնախնդրի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրելու վերաբերյալ, կարելի է որկավորել միայն մեկ բառով՝ կատարյալ հակահայկական աբսուրդ։

Եթե ավելի ծավալուն, ապա հայ թուրքամոլների և ադրբեջանասերների վարդագույն երազանքներ։

Եվ եթե Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև այսպես կոչված կոմունիկացիաները տեսականորեն հնրահավոր է բացվեն, ապա շատ կարևոր է հասրակությանը տեղեկացնել բացման մոդելի ձևաչափը, քանզի այն տարբերակները, որոնք Հայաստանի գերխաղաղասեր իշխանությունը դիտարկում է՝ ուղիղ վտանգում են թե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և թե մեր երկրի տնտեսական կայունությունը։

Բայց հիմա կարևոր է դիտարկել երկու առանցքային հանգամանքներ։

Իշխանամետ գործիչները և առհասարակ իշխանության վերնախավը կտրականապես հրաժարվում է արտաբերել այն պարզ և հասկանալի միտքը, որը Արցախի Անկախություն գաղափարը չի կարող հանդիսանալ բանակցությունների և սակարկումների առարկա, միայն խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին, սակայն ոչ մի կերպ չի հստակեցվում, թե ինքորոշման ո՞ր ձևաչափն է Արցախի ապագայի համար դիտարկում ներկայիս իշխանությունը, ավելի պարզ համաձա՞յն են արդյոք ներկայիս իշխանությունները դիտարկել Արցախի կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում։

Հաշվի առնելով իշխանության որոշ ներկայացուցիչների հանրային դաշտում արտահայտած ադրբեջանահաճո հակահայկական մտքերը, կարծում եմ, որ այո’ իրենք համաձայն են նաև դիտարկել ադրբեջանա֊թուրքական տեսլականը բանակցությունների ընթացքում ։

Օրինակ իշխանական պատգամավորներից մեկը առանց որևէ կաշկանդվածության առաջ է մղում թուրքերի և ադրբեջանցիների թեզը առ այն, որ իբր սխալ է և վտանգավոր ասել, որ եթե Հայաստանը կկորցնի Արցախը, ապա դա կլինի Հայաստանի վերջը և պնդում է, որ առհասարակ հայկական պետականամետ ազգային տեսլականը վտանգավոր է մեզ համար և այլն։

Պարզ է, որ այս հայտարարությունը պարունակում է պետական դավաճանության ակնհայտ տարրեր, և դրանով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները, սակայն համոզված եմ, որ ոչ պատշաճ արձագանք կլինի, ոչ էլ այդ թուրքամետ և ազգությամբ նոմինալ հայ պատգամավորը կպատժվի, քանզի ըստ երևույթին նա արտահայտում է այսօրվա թիմի միասնական տեսլականը՝ քանզի մենք չենք լսել ոչ հերքում, ոչ էլ ինչ որ բացասական վերաբերմունք իշխանական թիմի կողմից այս իրենց թուրքասեր թիմակցի ակնհայտ դավաճանական և հակահայկական դիրքորոշման հանդեպ։

Ինչ վերաբերվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին, հաջորդիվ մենք միասին կփորձենք հասկանալ թե ինչու և ինչ պայմաններով այս իշխանությունը ցանկանանում է ստորագրել այդ պայմանագիրը։

Չնայած խաղաղության պայմանագիրը միջնաժամկետ ժամանակաշրջանում չի ստորագրվի, մեզ բոլորիս այնուամենայնիվ պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրականում թաքնված «խաղաղության պայմանագրի» ադրբեջանա-թուրքական այս նախագծի հետևում»։