Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Իրանը պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին, եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները և ժամանակին այցագրեր տրամադրի Իրանի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Պլանավորվում է, որ մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, եթե, իհարկե, ընդունող երկիրը կատարի իր պարտավորությունները և ժամանակին տրամադրի մուտքի անցագրեր՝ համաձայնագրին  համապատասխան», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հարթակը, որպեսզի պարզաբանի Իրանի դիրքորոշումը հրատապ հարցերի շուրջ: