«ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինը, այո՛, շարունակում է կեղծել. 3

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ 

Հայաստանի ոստիկանական բռնապետության առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստում հիշյալ բռնապետության պարագլխին` Նիկոլին հայտնելով, թե COVID-19-ի դեմ պատվաստման տեմպը բավարար չէ, բողոքվել է.

«Ցավոք սրտի, դեռ կան որոշ, էսպես, անձինք, ովքեր որ չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը որ մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում, և անհիմն վախեր են ներշնչում,- ասել է իր զբաղեցրած պաշտոնին միանգամայն անհարիր Ավանեսյանը:- Ես ուզում եմ հայտարարեմ, որ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ էլ գրսնցված, ուրեմն, 26 մահերի համար:

Ընդգծում եմ` սա ասում է մեկը, որը զուտ Նիկոլի շնորհիվ կամ Քաջնազարի պես պատահմամբ կամ բախտի բերմամբ, այսինքն` անարժանիորեն, է հայտնվել առողջապահության նախարարի պաշտոնին:

Ի տարբերություն Ավանեսյանի, որը հավանաբար պատասխանատվությունից խույս տալու նպատակով չի համարձակվել ասել, թե որոշակի ովքեր են տեղեկատվական դաշտն անընդհատ խաթարող անձինք, հայտարարում ու պնդում եմ, որ հենց ինքն է, իր ղեկավարած նախարարության հետ միասին, վնասարարությամբ զբաղված, հենց ինքն է, իր ղեկավարած նախարարության հետ միասին, հաճախակի խաթարում տեղեկատվական դաշտը, որով մեր քաղաքացիներին շփոթության, մոլորության մեջ է գցում, հենց ինքն է, իր ղեկավարած նախարարության հետ միասին, մեր քաղաքացիներին անհիմն վախեր ներշնչում:

Ի վերջո, հենց Ավանեսյանը, իր ղեկավարած նախարարության ու Նիկոլի հետ միասին, պատասխանատվության մեծ բաժին ունի ոչ թե 26, այլ մեր քաղաքացիների անհամեմատ մեծաթիվ  մահերի համար:

Վերոնշյալ պատասխանատու հայտարարության համար, անշուշտ, ունեմ բազմաթիվ փաստեր, որոնց մի մասը հրապարակել, մի մասն էլ դեռ նոր եմ հրապարակելու:

Ինչպես արդեն նշել եմ հոդվածի նախորդած մասերում, կնոջ` կրծքով կերակրող լինելու հանգամանքները առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի 20․08.2021 թ.-ի թիվ 65-Ն հրամանում  ներառված չէ պատվաստման ժամանակավոր հակացուցումների ցանկում: Ոչ էլ կրծքով կերակրողների համար բացառություն է սահմանված պատվաստված չլինելու պարագայում գործատուին ՊՇՌ հետազոտության հավաստագիր ներկայացնելու պահանջը կատարելու առումով (հղիների համար այդ բացառությունը սահմանված է), այսինքն` կրծքով կերակրողներից նույնպես պահանջվում է հիշյալ հետազոտության հավաստագիր ներկայացնել:

Հիմա տեսնենք, թե ով է խաթարում տեղեկատվական դաշտը, մեր քաղաքացիներին շփոթության մեջ գցում, մոլերեցնում: Ինչպես ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հոկտեմբերի 2-ին, այնպես էլ «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք առումներով առողջապահության դեմ գործող մարմինը հոկտեմբերի 3-ին, կեղծելով իրականությունը, պաշտոնապես հայտնել  են, թե «Կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար», և հավելել, որ «ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը»:

Ըստ նույն տեղեկատվության, «Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ»:

Հիշյալ կենտրոնը և նախարարությունը հենց վերը նշվածի համատեքստում նաև կրծքով կերակրողների  «Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ» են ներկայացրել` այն դեպքում, երբ նշված պատվաստումներն իրականում վտանգավոր են կրծքով կերակրվող նրանց նորածինների համար:

Նկատենք, որ ԱՀԿ-ն ընդամենը խորհուրդ չի տալիս, այսինքն` եթե մայրը չի ցանկանում դադարեցնել կրծքով կերակրումը, այդ դեպքում պատվաստվել- չպատվաստվելը նրա ընտրությանը, հայեցողությանն է թողնված: Բոլոր դեպքերում, եթե մոր պատվաստման հետևանքով կրծքով կերակրվածի առողջությանը վնաս պատճառվի, և եթե դա տարիներ հետո նույնիսկ հնարավոր լինի ապացուցել, ԱՀԿ-ն իրավական պատասխանատվություն չի կրելու, ձեռքերը լվանալու, քաշվելու է մի կողմ, ասելու է` ես ընդամենը խորհուրդ չեմ տվել կամ խորհուրդ եմ տվել, անձը կարող էր չհետևել իմ խորհրդին կամ չպատվաստվել:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի հիշյալ կենտրոնի առաջարկությանը, ապա այն դարձյալ ընդամենն առաջարկություն է, ավելին` հիշյալ կենտրոնի նույնիսկ որոշումը կամ որևէ փաստաթուղթ Հայաստանում իրավական արժեք և ուժ չունի: Հետևաբար հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու են ԱՆ կոչվածը և Անահիտ Ավանեսյանը (ինչը հավանաբար չեն գիտակցում), և չեն կարողանալու դատարանում արդարանալ, թե ԱՀԿ-ն և ամերիկյան հիշյալ կազմակերպությունն այս- այս խորհուրդներն էին տվել:

«Sputnik V»-ի կիրառման առումով կրծքով կերակրումը միանշանակ հակացուցում է, և եթե նույնիսկ ընդունենք, որ դեռ չկան բավարար տվյալներ կրծքով կերակրումը մյուս պատվաստանյութերի կիրառման համար հակացուցում համարելու, և այն հակացուցում չէ, ապա COVID-19-ի դեմ կրծքով կերակրողների պավաստումները նրանց նորածինների համար առնվազն ռիսկային լինելու հիմքով վտանգավոր և անթույլատրելի են:

Վերոնշյալ հանգամանքը նույնպես հիշյալ կենտրոնը և նախարարությունը թաքցրել ու չնայած ճշմարտության բարձրաձայնումներին, հրապարակային քննադատությանը, շարունակում են հետևողականորեն թաքցնել, դրանով իսկ վկայելով իրենց չարամտության մասին:

Վերոնշյալ հանգամանքը թաքցնելով է, որ Ավանեսյանն իր վերոնշյալ հրամանում կրծքով կերակրողների համար, նրանց պատվաստված չլինելու պարագայում, ՊՇՌ հետազոտության հավաստագիր ներկայացնելու առումով բացառություն չի սահմանել, այսինքն` նրանց նույնպես, ըստ էության, պարտադրել է պատվաստվել:

Հոդվածի նախորդ մասում ներկայացրել էինք կրծքվ կերակրողներին «AstraZeneca» (ChAdOx1-S /рекомбинантная/ ) պատվաստանյութով պատվաստելու վերաբերյալ հենց այն արտադրողի հրահանգի (զետեղված դեղորայքային պրեպարատների ուկրաինական կայքում  համապատասխան հատվածը:

Ըստ վերոնշյալ հրահանգի 4.6 կետի («Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ընթացքում»), «Կան սահմանափակ տվյալներ հղիների կամ պատվաստումից հետո հղիացած կանանց մոտ COVID-19 դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառման վերաբերյալ: Պատվաստանյութի կիրառման հետ կապված ռիսկերը հաղորդելու համար տվյալները բավարար չեն: Կենդանիների վրա վերարտադրողական թունավորության ուսումնասիրություններն ավարտված չեն: Որպես կանխարգելիչ միջոց, պետք է խուսափել հղիության ընթացքում COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումից»:

Հետագայում ճիշտ նույն հրահանգին ծանոթացանք նաև ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության (FDA) կայքէջում , հրահանգի դարձյալ նույն` 4.6 կետի դիմաց, որը որևէ կասկած չի թողնում, որ այն «AstraZeneca» կիրառման վերաբերյալ հենց արտադրողի հրահանգն է:

Ընդգծենք, որ առկա ռիսկի առումով առնվազն նույնը վերաբերվում է նաև Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերին, քանզի դրանք բոլորը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում : Ավելին. «Sputnik V»-ի կիրառման վերաբերյալ այն արտադրողի հրահանգը  նույնիսկ ավելի խիստ է, դրա համաձայն, ինչպես նշել ենք, պատվաստանյութը հակացուցված է հղիության և կրծքով կերակրման ընթացքում:

Չնայած վերոնշյալ իրողություններին, անտեսելով դրանք, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն իր 02.04.2021թ. թիվ 1094-Ա հրամանի  հավելվածում հանցավոր վերաբերմունք ցուցաբերելով մարդկանց առողջության նկատմամբ, 23-րդ կետի դիմաց գրել է. «Կերակրող մայրերը ԱստրաԶենեկայով պատվաստելուց հետո կարող են շարունակել կրծքով կերակրումը»:

Այն դեպքում երբ հենց արտադրողի հրահանգը ճիշտ հակառակի մասին է վկայում, հրամանով «AstraZeneca» կիրառման վերոնշյալ` կրծքով կերակրողներին մոլորեցնող ցուցումը տալու և, ընդհանրապես, COVID-19-ի դեմ պատվաստված չլինելու պարագայում նրանցից ՊՇՌ հետազոտության հավաստագիր պահանջելով, ըստ էության, պատվաստվել հարկադրելու համար Անահիտ Ավանեսյանը, ուշ թե շուտ, կանգնեցվելու է դատարանի առջև:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան